Եթե գնումներ կատարելու նպատակով այցելում եք Երեւանի Աթենքի փողոցում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոն ու Ձեր ավտոմեքենան կայանում եք կենտրոնի ավտոկայանատեղում, ապա երաշխիք չկա, որ այն կգտնեք անվնաս վիճակում, գրում է Shamshyan.com-ը:

Հունիսի 17-ին' ժամը 14:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, Արմեն Ասլանյանը իրեն պատկանող «Օպել» մակնիշի 32 ՏԼ 616 համարանիշի ավտոմեքենան կայանում է նշված առեւտրի կենտրոնի ավտոկայանատեղում եւ գնումներ անելու նպատակով մտնում կենտրոն: Որոշ ժամանակ անց ավտոկայանատեղում իր ավտոմեքենան հայտնաբերում է վնասված: Կատարվածի մասին տեղեկացվում են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ու Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժինը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյւութեր են նախապատրաստվում' պարզելու համար, թե ինչ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենա է բախվել կայանված «Օպել»-ին, որից հետո' մեղավորը հեռացել է վթարի վայրից: Shamshyan.com-ն ունի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ում ավտոմեքենան նույնպես կայանված է եղել առեւտրի կենտրոնի ավտոկայանատեղում, հետընթացի ժամանակ բախվում «Օպել»-ին, որից հետո' «Ջիպից» դուրս է գալիս «շորտիկավոր» մի երիտասարդ, նայում վթարին ու «Ջիպով» հեռանում:

Shamshyan.com-ը պատրաստ է ներկայացնել «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի տեսակետը' կատարվածի վերաբերյալ: