ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն
Ղարագյոզյանից (Կարամելի Հարութ) «Ժողովուրդ»-ը
փորձեց պարզել՝ արդյոք ինքը կարողանում է
հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ,
քանի որ վերջին ժամանակներս Ծառուկյանը շատ
«փակ» է գործում:
«Նման բան չկա, ես առաջին անգամ եմ լսում,
բացարձակապես նման բան չկա»,-ասաց նա: Մեր
դիտարկմանը, թե ինքը՝ Ղարագյոզյանը,
քաղաքական ինչ հայացքներ ունի, արդյոք
ցանկանում է, որ ԲՀԿ-ն հայտարարի ընդդիմություն
դառնալու մասին, պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը հարցազրույց տվել ու այդ հարցին
պատասխանել է, նորմալ է, կուսակցությունն է որոշել, կուսակցությունը որեւէ խնդիր չունի՝ Գ.
Ծառուկյանի հետ հանդիպելու հետ կապված, ով որ պահին ուզում է, կարող է հանդիպել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում