HayNews.am-ի տեղեկությունների համաձայն քիչ առաջ <Վենիսաժին> հարակից տարածքում գտնվող Չեմպիոնս բառում հանդիպել են <Հետքի> խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ու գործարար Փայլակ Հայրապետյանը, ով հայտնի օֆշորային սկանդալի <հերոսներից է>:
Մեր տեղեկությունների համաձայն, հանդիպումը անցել է բավական կոնսպիրատիվ մթնոլորտում, իսկ Բաղդասարյանը վերջինիս հետ նստել է մի քանի րոպե' հնարավորինս ամեն ինչ անելով, որ իրեն ոչ մեկ չնկատի:
Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներով տեղեկատվություն էր տարածվել, որ Բաղդասարյանը օֆշորային այս սկանդալի հետաքննության համար ունի այսպես ասենք <ոչ մասնագիտական> հավակնություններ:

Թե հատկապես ինչ էին փորձում իրար հետ պայմանավորվել Բաղդասարյանն ու Հայրապետյանը, կփորձենք ճշտել առաջիկայում հենց Բաղդասարյանից: