Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ. հայտնում է Anadolu-ն:

Կողմերը քննարկել են Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կողմից քիմիական զենք օգտագործելու հարցը: Էրդողանը նշել է, որ սիրիական հակամարտության քաղաքական լուծման համար Թուրքիան և ԱՄՆ-ն պետք է համատեղ աշխատեն' շարունակելով աջակցություն հայտնել սիրիական ընդդիմադիր կոալիցիային և Գերագույն ռազմական խորհրդին:

Կողմերը քննարկել են նաև Ղեզի զբոսայգում կատարվող իրադարձությունները: