«Ես չէի ցանկանա, որպեսզի Սահակաշվիլուն ձերբակալեին, թեև ոչինչ բացառել չի կարելի: Կա դատախազություն, դատարան և օրենք, որը ընդհանուր է բոլորի համար: Ես նրա հետ ինչ-որ բանակցություններ վարելու ցանկություն չունեմ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատասխանելով Երուսաղեմի ԶԼՄ-ների ներկայացուցիչների այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Սահակաշվիլին հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո ձերբակալվի:

Վարչապետը նաև ասել է, որ Սահակաշվիլին չի հարգում Վրաստանի օրենսդրությունը:

Նա նշել է, որ ինքը չի ցանկանում, որ նախագահ Սահակաշվիլին ձերբակալվի, սակայն գտնում է, որ «ոչինչ բացառել չի կարելի»,- հաղորդում է «interfax»-ը: