Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 13:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի բնակիչ 73-ամյա Գոռ Տոնոյանը, վարելով «Opel Astra» մակնիշի՝ 19 LS 960 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղի 2 հասցեի դիմաց ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մայթեզրին գտնվող գերեզմանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Տոնոյանը ու ուղևոր Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ 32-ամյա Զավեն Վիրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի տեսուչ Լևոն Միքայելյանը և ՃՈ հետաքննիչ Գոռ Խալաթյանը: