Հունիսի 26-ին' ժամը 09.32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 7 շենքի մոտ գազատար խողովակից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 9 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում իրականացրել են սառնարանների լիցքավորում, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք: ՍՊԸ-ի աշխատակիցները դադալեցրել են լիցքավորումը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն: