Այսօր՝ հունիսի 26-ին, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակիչների հետ նշված գյուղով հոսող Եղեգիս գետում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 80-ամյա Թամամ Արմենակյանի դին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Եղեգնաձորի ոստիկանները դիմել են Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատին, և քիչ առաջ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները դուրս են բերել կնոջ դին: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ Եղեգնաձորի ոստիկանապետ Մանվել Դավթյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Ադամյանը, ում կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ Թ. Արմենակյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Թ. Արմենակյանը բնակվում էր որդու հետ, ամուսինը մահացել էր մեկ ու կես տարի առաջ, իսկ Թ. Արմենակյանը, որպես անհայտ կորած, այս տարվա հունիսի 15-ից որոնվում էր Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից: