Ավստրալիայում Լեյբորիստական կուսակցության նախկին ղեկավար Քևին Ռադդը կրկին գլխավորելու է երկրի կառավարությունը խորհրդարանականների կողմից անցկացված քվեարկության համաձայն, որի արդյունքները հրապարակել է գործող վարչապետ Ջուլիա Գիլարդը:

Ռադդը հավաքել է 57, իսկ գործող վարչապետ Գիլարդը' 47 ձայն: Գիլարդը խոստացել էր, որ պարտության դեպքում ինքը հեռանալու է քաղաքականությունից:

Քևին Ռադդը թողել էր կուսակցության ղեկավարի պաշտոնը 3 տարի առաջ'զիջելով իր տեղը Գիլարդին, հետևաբար, հրաժարվելով նաև վարչապետի պաշտոնից. գրում է BBC-ն: