Դժգոհություններ Գյումրու Նար-Դոս փողոցի բնակիչներից: Վերջիններիս պնդմամբ՝ արդեն մի քանի ամիս է՝ թաղամասում հոսում է խմելու ջուրը, պատճառը վնասված խողովակն է: Խնդրով անհանգստացած բնակիչները նախ դիմել են «Շիրակ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ, հաստատությունից եկել են, սակայն խնդրի լուծումը չեն գտել և թողել հեռացել են՝ նշել են բնակիչները: Հավելենք, որ այսօրինակ ահազանգեր ԳԱԼԱ-ն բազմիցս է ստացել Գյումրու մի շարք թաղամասերի բնակիչներից, իսկ «Շիրակ ջրմուղ կոյուղուց» տեղեկացնում են, որ նմանօրինակ վիճակի պատճառն այն է, որ աշխատանքային խմբերն ու համապատասխան տեխնիկան չի բավարարում՝ վթարավերականգնողական աշխատանքները լիարժեք կազմակերպելու համար: