Ոստիկանության Կոտայքի և Արտաշատի բաժինների ծառայողներն օրերս բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռաֆայել Մ.-ին:

Նա խոստովանել է, որ հունիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում կնոջ հայրական տան պատուհանը բացելով՝ գողացել է 1.000 ԱՄՆ դոլար, 40.000 դրամ և ոսկյա զարդեր' պատճառելով 2.000.000 դրամի նյութական վնաս:

Բնակարանատերը նախկինում ոստիկանություն չի դիմել:

Ոստիկանությունից հայտնում են, որ Ռաֆայել Մ.-ն ձերբակալված է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք: