«Նաիրիտ» գործարանից յուրացումներ
կատարելու դեպքի առնչությամբ Ոստիկանության
Քննչական գլխավոր վարչությունում
նախապատրաստվում են նյութեր, որոնց
արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ: Այս
մասին «168 ժամին» տեղեկացրել են ՀՀ
ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և
լրատվության վարչությունից՝ ի պատասխան այն
հարցի, թե ե՞րբ է նախատեսվում ավարտել
«Նաիրիտի» գործի քննությունը:
«168 ժամ»-ի տեղեկություններով, այս գործում
ներգրավված քննիչներին համապատասխան շրջանակներից հրահանգել են «Նաիրիտի» գործը որևէ
հիմնավորմամբ կոծկել: Դա պատահական չէ, քանի որ «Նաիրիտի» գործի հետ կապված շրջանառվում
են ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, և օբյեկտիվ քննություն իրականացնելու
դեպքում կարող են տեղի ունենալ սկանդալային ձերբակալություններ:
Շարունակությունը կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում: