««ՉԻ» տեղեկություններով՝ «Իրազեկ և
պաշտպանված սպառող» հասրակական
կազմակերպությունը երեկ դիմել է ՀՀ վարչապետ
Տիգրան Սարգսյանին՝ նրան տեղյակ պահելով, որ
շուկայում շարունակվում են վաճառվել առողջության
համար վտանգավոր պաղպաղակներ»:
Թերթը հիշեցնում է, որ «ՉԻ»-ի երեկվա
հրապարակման շրջանակներում զրուցել էին
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար
Բաբկեն Պիպոյանի հետ, որը մեր ուշադրությունը
հրավիրել էր այն հանգամանքին, որ հունիսի 16-ին
հեռուստաընկերություններից մեկը ռեպորտաժ էր պատրաստել պաղպաղակի շուկայի մասին:
Մասնավորապես՝ տեսանյութում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության
(այսուհետ՝ Ծառայություն) տեսուչները լրագողի մասնակցությամբ իրականացրել էին նմուշառում
«Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա», «Գրանդ քենդի», «Չանախ» և
«Արմսվիթ շանթ» ընկերությունների արտադրանք հանդիսացող պաղպաղակներից: Լաբորատոր
փորձաքննության հանձնելու նպատակով նմուշառված պաղպաղակները տեղափոխվել էին
Ծառայություն՝ կոդավորման: Դեռևս կոդավորման ընթացքում պարզ էր դարձել, որ նմուշառված
«Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա» և «Չանախ» ընկերությունների
արտադրատեսակները համապատասխանում են «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված մակնշման պահանջներին: «Վարչապետից
խնդրել ենք իր հանձնարարականը Ծառայությանը՝ շուկայից հրատապ դուրս բերել կեղծված մթերքը՝
վերոնշյալ պաղպաղակները»,- «ՉԻ» հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը»:
Առավել մանրամասը՝ «ՉԻ»-ի այսօրվա համարում
Շուկայում շարունակվում են վաճառվել առողջության համար վտանգավոր պաղպաղակներ
9:41 - 27.Հունիս.2013
Առաջարկում ենք նաև
17/04/23 12:29
Ոստիկանը ատրճանակը դրել է բարձի տակ, «Վեոլլա Ջուր» ընկերության աշխատակիցը այդ զենքով ինքնասպան է եղել. ՔԿ
11/02/22 11:15
Պիցցայի ո՞ր տեսակներն են առավել վտանգավոր առողջության համար
29/04/20 21:38
Ինչո՞վ է կորոնավիրուսը վտանգավոր ուղեղի համար
13/11/17 21:07
Ընթացիկ տարում խաղալիքների շուկայում առողջության համար վտանգ ներկայացնող ապրանք չի հայտնաբերվել
22/07/16 22:34
Մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար
20/07/16 17:09
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է
03/12/14 11:36
Որ վիտամիններն են վտանգավոր առողջության համար
Ամենադիտված
Լրահոս
17:15
Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով
11:20
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
10:06
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
08:00
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով