ԱՄՆ-ի Գերագույն դատարանը օրենքի առջև իրավահավասար է ճանաչել միասեռ և երկսեռ ամուսնությունները' նման կերպ չեղյալ հայտարարելով ամուսնության պաշտպանության մասին օրենքը, որով ամուսնությունը որակվում էր որպես տղամարդու և կնոջ միջև կնքված միություն:

Դատարանում հայցորդի դերում հանդես էր եկել 83-ամյա Էդդի Վինզորը. ամուսնու մահվանից հետո նրան մերժել էին հասանելիք նպաստներ վճարել: Կանադայում կնքված միասեռ ամուսնությունը չէր ճանաչվում ԱՄՆ-ում: Այս պահի դրությամբ իրավաբանորեն միասեռ ամուսնությունները ճանաչվում են ԱՄՆ-ի 50 նահանգից միայն 12-ում: Դատարանի այս որոշումը ամերիկյան ԶԼՄ-ների կողմից գնահատվել է որպես սեռական փոքրամասնությունների տարած հաղթանակ. գրում է ИТАР-ТАСС-ը: