Ձեզ զարմացրե՞լ են այսօր վաղ առավոտվանից Երևանի երկնքում թռչող ուղղաթիռները:

Lurer.com-ին ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ վաղը՝ հունիսի 28-ին, ժամը 09:30-ին, Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի է ունենալու ՀՀ ԶՈւ ավիացիայի, ՀՕՊ զորքերի և ՌԷՊ ստորաբաժանանումների զինատեսակների ցուցադրություն և ցուցադրական թռիչքներ՝ նվիրված զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին, իսկ այսօր փորձնական միջոցառումներն են: