Բժշկական ապրանքների արտադրությամբ զբաղվող չինական գործարանի աշխատակիցներն ազատ են արձակել իրենց ամերիկացի տնօրեն Չիփ Սթարնսին, ում պատանդ էին վերցրել սեփական գրասենյակում անցյալ շաբաթ աշխատավարձերը չվճարելու պատճառով:

Ինչպես հայտնում է CNN-ը, աշխատակիցներն ազատ են արձակել իրենց տնօրեին այն բանից հետո, երբ վերջինս համաձայնվել է համաձայնություն ստորագրել աշխատավարձերի վճարման մասին: Ֆլորիդայում հիմնադրված Specialty Medical Supplies ընկերության նախագահ Սթարնսը Պեկինի արվարձաններում գտնվող իր գործարանում փակված էր մնացել 6 օր: Նրա խոսքերով' գործարանի աշխատակիցները փակել էին շինության բոլոր մուտքերը և նրան չէն թողնում քնել' աղմկելով և հարվածելով պատուհաններին և դռներին:

Աշխատակիցները պնդում են, որ իրենք 2 ամիս աշխատավարձ չեն ստացել: Տեղական իրավապահ մարմինները որոշել են չխառնվել գործարանի ներքին գործերին' հայտարարելով, որ վեճը քաղաքացիական բնույթ է կրում:

Գործարանի տնօրենը ֆիզիկական բռնության չի ենթարկվել և ողջ ու առողջ է: