ԱՄՆ-ի Կոնգրեսի Վերին պալատը հունիսի 27-ին հավանության է արժանացրել իմիգրացիոն բարեփոխումների մասին օրինագծին, որը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ում ապօրինի բնակվող օտարեկրյա քաղաքացիներին օրինականացնել այդ երկրում իրենց բնակությունը. գրում է Associated Press-ը: Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 98 սենատոր, ևս 32-ը դեմ է եղել:

Իմիգրացիոն բարեփոխումների մասին նախագիծը ներկայացվել էր 2013-ի հունվարին Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների սենատորների կողմից և արժանացել էր նախագահ Բարաք Օբամայի հավանությանը: Օրինագիծը թույլ է տալիս ԱՄՆ-ում բնակվող 11 մլն անօրինական ներգաղթյալներին որոշակի պայմանների կատարման դեպքում օրինականացնել ԱՄՆ-ում իրենց բնակությունը և հետագայում հավակնել ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալու: Ապօրինի ներգաղթյալները մասնավորապես պետք է վճարեն իրենց հարկային պարտքերը և տուգանքներ մուծեն: