Իջևան քաղաքի մի բնակչուհի ոստիկանությունում հայտարարություն էր տվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով՝ իր բնակարանից գողացել են 29 կտոր ոսկյա զարդեր' պատճառելով 2.800.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Իջևան քաղաքի Անկախության փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Հայարփի Դ.-ն:

Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնն մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: