Կալիֆորնիայի բնակչուհի 50-ամյա Քեթրին Քյուն ցմահ ազատազրկման է դատապարտվել իր ամուսնու սեռական օրգանը կտրելու համար. հայտնում է CNN-ը: Կինը կարող է միջնորդություն ներկայացնել գործի վերանայման համար միայն 7 տարի անց:

2011-ի հուլիսին Քեթրին Քյուն, վիճելով ամուսնու հետ, քնաբեր էր լցրել նրա ընթրիքի մեջ, որից հետո կապել էր անկողնուն և արթնանալուց հետո դանակով կտրել նրա սեռական օրգանը: Դրանից հետո միայն կինը շտապ օգնություն էր կանչել:

Հանցագործության կատարման պահին ամուսինները գտնվում էին ապահարզանի գործընթացի մեջ: Դատապարտյալի ամուսինը դեպքից 2 ամիս առաջ ամուսնալուծության հայտ էր ներկայացրել դատարան:

Ապրիլի 29-ին Քյուն մեղավոր էր ճանաչվել: Նրա ամուսինը, ում անունը չի հրապարակվում, հայտարարել էր, որ ինքը զրկվել է իր անհատականության կարևոր ատրիբուտից: