Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ Մարզահամերգային համալիրի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 28-ամյա Մկրտիչ Հովհաննիսյանի վարած Ford Transit մակնիշի 32 ԼՍ 827 համարանիշի և Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, 41-ամյա Հրանտ Թութունջյանի վարած BMW 320 մակնիշի 22 ԼՕ 631 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի վայրից մարմնական վնասվածքներով վթարի վայր ժամանած 1-03 շատպօգնության ծառայությունը 4 հոգու տեղափոխեց հիվանդանոց։

Մանրամասն՝ այստեղ։