Երեկ՝ հունիսի 19-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00:10-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Գուգարքի բաժին, որ աջ և ձախ դաստակների կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Արչուտ գյուզի բնակիչ 51-ամյա Վարդան Մկրտչյանը: Հիվնադնանոց մեկնած ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Արամ Ավագյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արչուտ գյուղից և մինչ ոստիկանները պարզում էին որոշ հանգամանքեր, ժամը 01:30-ի սահմաններում հիվանդանոց են բերվում նուն գյուղի բնակչներ, եղբայրներ՝ 28-ամյա Վռամ Սրապյանը, և 32-ամյա Արշակ Սրապյանը, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել ազդրի, ուսի, կոնքի և աջ ու ձախ դաստակների մասում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Մկրտչյանը հանդիասոնւմ է Արչուտի գյուղապետ:

Ըստ տեղեկությունների, վիճաբանությունը տեղի է ունեցել գյուղապետի հարևանաթյամբ բնակվող Վազգեն Դալաքյանի տանը, որտեղ նշելուց են եղել Վ. Դալաքյանի՝ բանակից զորացրված տղայի քեֆը, ինչի ժամանակ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել վիրավոր անձանց և նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Դավիթ Հովհաննիսյանի միջև, որի ժամանակ էլ Դ. Հովհաննիսյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարակայով հարվածներ է հասցրել գյուղապետին և եղբայրներին:

Շարունակությունը' այստեղ: