Բաղդադի արվարձաններից մեկում գտվող ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, գրում է Tert.am-ը` հղում տալով BBC-ի ռուսական ծառայությանը:

Ըստ աղբյուրի, գրեթե բոլոր մահացածները դեռահասներ են:

Ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Իրաքում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել ֆուտբոլ խաղացողների և երկրպագուների վրա: