Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադեթը կիրակի երեկոյան հաստատել է կառավարության նոր կազմը, որտեղ լուծարել է պաշտպանության նախարարի պաշտոնը: Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը, նրա գործառույթներն այժմ կատարելու է երկրի վարչապետ Յինգլակ Չինավաթը: Այսպիսով՝ նա դարձավ թագավորության առաջին կինը, ով ղեկավարում է երկրի զինված ուժերը: Քաղաքագետները կարծում են, որ այս քայլը կամրապնդի նա հեղինակությունը երկրում, ուր այս պահին գերիշխում են հակակառավարական տրամադրություններ: