Lragir.am. Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո բուռն քաղաքական մեկնաբանությունների եւ դիտարկումների ալիքը հետին պլան մղեց մեկ այլ կարեւոր հարց՝ իրողության ֆինանսական կողմը կամ բյուջեի չարաշահումները: Ի վերջո, խոշոր հաշվով, եթե քաղաքական ներբերանգները դնում ենք մի կողմ, պարզ չէ, թե ինչ էր Սերժ Սարգսյանի ուզածը: ՎՊ-ն կեղծ բացահայտումնե՞ր էր արել, թե պարզապես սխալվել էր դրանք ներկայացնելիս եւ չէր համաձայնեցրել Սերժ Սարգսյանի հետ՝ թե ինչը պետք է ներկայացնել, իսկ ինչը՝ ոչ: Գուցե Սերժ Սարգսյանն Իշխան Զաքարյանի ինչ որ «դավադրությո՞ւն» էր բացահայտել, գուցե դրան խորհրդարանական մեծամասնության մի մասն էլ մասնակցե՞լ է, գուցե էլի մեծամասնություններ այլ ֆրակցիաներից:
Բայց Հայաստանն ի վերջո պետությու՞ն է, թե ոչ: Եթե պետություն է, ապա պետք է պատասխանել, թե ինչն է ՎՊ բացահայտումներում իրական եւ ինչը մտացածին կամ չափազանցված: Լավ, 701 միլիարդը «լափել» չի լինի, բայց ինչքա՞նն է «լափվել»: Ի վերջո, որեւէ մեկը կարո՞ղ է պատասխանել այդ հարցին: Չէ որ գլխավոր դատախազի ֆունկցիան միայն Իշխան Զաքարյանի բերանը փակելը չէ: Գլխավոր դատախազի եւ ընդհանրապես իրավապահների առանցքային ֆունկցիան բյուջեի բերանը փակ պահելն է, որ ով պատահի՝ ձեռքը չխոթի այնտեղ ու վերցնի սրտի ուզածի չափով:
Բայց նրա առաջ այդ խնդիրը կարծես թե չի դրվում: Մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանը կառավարության հետ խորհրդակցության ընթացքում՝ ատկատների խորհրդակցության, ինչ որ բան հանձնարարեց դատախազին ու ԱԱԾ պետին, բայց դրանից հետո առանձնապես որեւէ աղմկոտ բացահայտում կարծես թե չի եղել: Սակայն Սերժ Սարգսյանն էլ չի փորձել հրապարակավ հաշվետվություն պահանջել իրավապահներից, թե ինչու չկան ատկատների խոշոր բացահայտումներ, քրեական գործեր:
Հնարավոր է, որ այստեղ բանն էլի քաղաքականությունն է: Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի դա պահում է ներքաղաքական բարդ եւ լարված իրավիճակների համար: Քանի դեռ նա կարողանում է լարումը հաղթահարել առանց աղմկոտ քրեական գործերի՝ բավարարվելով եղածով, ձեռնպահ է մնում ներիշխանական ցնցումներ առաջացնելուց: Այսինքն, խնդրի բուն՝ պետական բաղադրիչը, հասարակության եւ պետության հարստահարումը, ստորադասվում է քաղաքական իրավիճակին: Ինչին է ծառայում քաղաքական իրավիճակն՝ այդքան էլ պարզ չէ:
Առաջին հայացքից, այն ծառայում է 2018 թվականին իշխանության փոխանցման խնդիրը լուծելուն, բայց երեւի թե դեռ վաղ է այդ մասին խոսել միարժեքորեն: Սերժ Սարգսյանն արդեն տեւական ժամանակ է այսպես ասած քաղաքական գծին զուգահեռ տանում է մեկ այլ գիծ, որի առանցքում ուժային կառույցներն են: Պատահական չէ, որ վերջին շրջանում նա անընդհատ հղում է անում նրանց՝ բանակ, ոստիկանություն, դատախազություն, ՀՔԾ: Սարգսյանն իշխանական համակարգի տրամաբանություն, ծանրության կենտրոն է փոխում, այն հանելով այսպես ասած քաղաքական տիրույթից:
Պատահական չէ, որ երբ խոսում է 701 միլիարդի մասին, նա համեմատության օրինակ է դարձնում բանակն ու աշխատավարձերը: Սերժ Սարգսյանն այսպես ասած քաղաքական հարթության առանցքային թեւերից մեկին՝ Իշխան Զաքարյանին, Հովիկ Աբրահամյանին եւ խորհրդարանական մեծամասնություն կոչվածին, հակադրում է բանակին, աշխատավարձ ստացող զինվորականներին, փորձելով կանգնել զինվորականների թիկունքին:
Սերժ Սարգսյանը քաղաքական մեծամասնությանն աստիճանաբար վերածում է ուժային կառույցների կցորդի, այսպես ասած կամազրկում է, ստիպում է հրապարակավ նվաստանալ, բարոյալքվել: Եթե դրան գումարվեն նաեւ պոտենցիալ քրեական գործերը, ապա Սարգսյանն արդեն 2017-18-ին մոտ ստիպված կլինի ոչ թե քաղաքական մեծամասնությունից ընտրել ինչ որ մեկին՝ իշխանությունը փոխանցելու համար, այլ ռեալ հիմքեր կունենա մտածել խորհրդարանական կառավարման մոդելի մասին: Չէ որ նրա համար խնդիրը միայն 2018-ին ում փոխանցելը չէ, այլ ինչպես մնալը՝ որպես վարչապետ:
2007 թվականին Ռոբերտ Քոչարյանին դա չհաջողվեց, ու թերեւս այն պատճառով, որ նա փորձեց այդ հարցը լուծել քաղաքական մանեւրի միջոցով՝ ՀՀԿ-ն փոխարինելով ԲՀԿ-ով: Սերժ Սարգսյանը կուսակցությունները չի փոխարինում, նա ծրագրում է փոխել համակարգի ծանրության կենտրոնն ու տրամաբանությունը, ակնկալելով, որ այդ դեպքում իրեն կարող է հաջողվել այն, ինչ չհաջողվեց Քոչարյանին:  

Մեկնաբանություն - Երեքշաբթի, 02 Հուլիսի 2013, 18:26
0
0

Այս թեմայով

Ռուսական կոլցոներն ու ամերիկյան փրկօղակը
Իշխան Զաքարյանը հրաժարական կտա՞
Եթե ցեցը հասավ «օջախ», համակարգից բան չի մնա
Գազպրոմի պերճանքը Հայաստանում, եւ թշվառությունը Եվրոպայում
Կառավարության բիո-տրամաբանությունը, կամ ով է նոր շահույթ քամելու

Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո բուռն քաղաքական մեկնաբանությունների եւ դիտարկումների ալիքը հետին պլան մղեց մեկ այլ կարեւոր հարց՝ իրողության ֆինանսական կողմը կամ բյուջեի չարաշահումները: Ի վերջո, խոշոր հաշվով, եթե քաղաքական ներբերանգները դնում ենք մի կողմ, պարզ չէ, թե ինչ էր Սերժ Սարգսյանի ուզածը: ՎՊ-ն կեղծ բացահայտումնե՞ր էր արել, թե պարզապես սխալվել էր դրանք ներկայացնելիս եւ չէր համաձայնեցրել Սերժ Սարգսյանի հետ՝ թե ինչը պետք է ներկայացնել, իսկ ինչը՝ ոչ: Գուցե Սերժ Սարգսյանն Իշխան Զաքարյանի ինչ որ «դավադրությո՞ւն» էր բացահայտել, գուցե դրան խորհրդարանական մեծամասնության մի մասն էլ մասնակցե՞լ է, գուցե էլի մեծամասնություններ այլ ֆրակցիաներից:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ