Irakan.info. Վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում իսկապես խնդիրներ կան, որոնք չեն նպաստում բնապահպանական վճարների հավաքագրման աշխատանքներին: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը' անդրադարնալով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը' բնապահպանության նախարարությունում առկա թերացումների մասով:

«ՎՊ-ի հմնական մտահգությունը թափոնների տեղադրման և պահպանման հետ կապված է եղել: Չտեսակավորված կենցաղային աղբը չորրորդ դասի վտանգավոր թափոն է, որի համար նախատեսված է բնապահպանական վճար՝ 1500 դրամ: Պատշաճ մակարդակով կենցաղային աղբից չի հավաքվում կենցաղային վճարը»,-ասաց փոխնախարարը և ավելացրեց, որ պետք է հստակեցվեն իրավահարաբերություններն այն սուբյեկտների հետ, որոնք մասնակցում են աղբի հավաքմանը:

Նրա խոսքով' կենցաղային աղբից գանձվող բնապահպանական վաճրները շատ քիչ են, և նախարարությունը համաձայն է Վերահսկիչ պալատի դիտողությունների հետ, վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում իսկապես խնդիրներ կան:

Փոխնախարարի նաև նշեց, որ կոշտ թափոններից 2012 թ. հավաքվել է 64 մլն դրամ բնապահպանական վճար, որի չնչին մասն է ստացվել կենցաղային թափոններից:

«Իսկ ինչ վերաբերում է ՎՊ-ի պնդումներին, որ բնապահպանության նախարարությունը թափոնների կարգավորման ոլորտում ֆինանսական միջոցները սխալ է օգտագործել, ապա ասեմ, որ դրա համար հատկացվել է 11 միլիոն դրամ, որոնք նպատակային են եղել»,- ասաց Ս. Պապյանը:

Արդյոք ՎՊ նախագահն է սխալ հաշվետվություն է արել. «Ես ներկայացնում եմ նախարարությունը, մեր իրավասությունների մեջ չի մտնում գնահատականներ տալ որևէ գերատեսչության աշխատանքի հետ կապված»,- պատասխանեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր նախարարներին հանձնարարել և պահանջել էր, որ ՎՊ-ի կոմից որևիցե մեղադրանք, որ հնչել է իրենց հասցեին անպատասխան չմնա: