Ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Աննա Չապմանը, ում անունը շրջանառվում էր 2010թ. ԱՄՆ-ում լրտեսական սկանդալի գործում, իր ձեռքն ու սիրտն է առաջարկել ամերիկյան իշխանությունների կողմից հետախուզվող, ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին:

«Սնոուդե՛ն, դու կամուսնանա՞ս ինձ հետ»,-Թվիթերյան էջում գրել է 31-ամյա Չապմանը. մեջբերում է Daily Mail-ը:

Նշենք, որ 30-ամյա Սնոուդենը, ով հրապարակել էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գաղտնի տվյալները, արդեն 2 շաբաթ է' գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տրանզիտային գոտում: Նա դիմել է 21 պետության' ապաստան տրամադրելու խնդրանքով, սակայն դեռևս ոչ մեկը պատրաստակամություն չի հայտնել օգնել նրան: