Հուլիսի 4-ին' ժամը 10.59-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է ցած նետվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' Եղեգնաձոր-Վայք ճանապարհի 8-րդ կմ-ում ոստիկանության աշխատակիցների բանակցությունների արդյունքում կանխել է 1976 թ. ծնված Ա. Մանուկյանի ինքնասպանության փորձը: