Ինչպես ավելի վաղ Lurer.com-ը տեղեկացրել էր, այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Բյուզանդի, Արամի, Խանջյանի և Հանրապետություն փողոցների բնակիչները: Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ իրենց տարածքը պետության կողմից ճանաչվել է գերակա շահ և օտարվել:

Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել էր հանդիպել բնակիչների հետ։ Արդեն նիստի վերջում վարչապետը թվով 15 բնակչի հետ ուղևորվեց դեպի կառավարության շենք՝ քննարկելու քաղաքացիների պահանջները:

Նշենք, որ նիստի ընթացքում դրսում քաշքշուկ եղավ քաղաքացիների և ոստիկանների միջև: Բանն այն է, որ քաղաքացիները պատրաստ էին ամեն գնով հանդիպել վարչապետի կամ նախագահի հետ, քանի որ արդեն իրենց համբերության բաժակը լցվել է: