Այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 04:00-ին, շտապ բուժօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ինչպես հայտնում է shamshyna.com-ը, ժամը 03:30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Պռոշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Վարդգես Ստեփանյանը, վարելով Opel Astra մակնիշի 69 VA 669 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել:

Վթարի հետևանքով ուղևորներ, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 22-ամյա Աղասի Սահակյանը և 22-ամյա Գրիշա Ռանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:

Մանրամասներն այստեղ.