Հուլիսի 6-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նիստի ընթացքում փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ 2013թ. ամառային նստաշրջանի, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչների հետ ասոցացման պայմանագրի նախաստորագրման շուրջ տեղի ունեցած քննարկումների, իսկ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի հետ համատեղ Գյումրիում, Վանաձորում և Աբովյանում անցկացված երիտասարդական սեմինարների վերաբերյալ:

Վարչությունը հաստատել է կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը: Մասնավորապես՝

- Գագիկ Ջհանգիրյանին՝ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

- Վահագն Խաչատրյանին՝ տնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ

- Արման Մուսինյանին՝ տեղեկատվական-վերլուծական հանձնաժողովի նախագահ, Եվա Ադամյանին՝ քարտուղար

- Վլադիմիր Կարապետյանին՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

- Ավետիս Ավագյանին՝ տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովի նախագահ, Նունե Վարտունուն՝ քարտուղար

- Արշակ Բանուչյանին՝ կրթության, գիտության և մշակույթի հարցերի նախագահ, Սամվել Կարաբեկյանին՝ քարտուղար

- Արեգ Գևորգյանին՝ հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև հանձնաժողովների կանոնակարգերը և գործառույթները, տարածքային ժողովներ անցկացնելու ժամանակացույցը և կուսակցության բյուջեի պարտադիր ծախսերը:

Կուսակցությունը վերջին քաղաքական իրադարձությունների առնչությամբ ընդունել է հայտարարություն: