Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը լավ է, նա այժմ գտնվում է իր տանը եւ, հավանաբար, բուժումը կշարունակի տանը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հրազենից վիրավորված Ա. Բուդաղյանի եղբայրը՝ Արայիկ Բուդաղյանը:

Հարցին՝ ճի՞շտ է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձում է հաշտության եզրեր գտնել իրենց ընտանիքի հետ, այդ թվում նաեւ միջնորդների միջոցով, Ա. Բուդաղյանը նշել է. «Որեւէ մեկը իրավունք չունի նման բան անելու եւ հաշտության մասին խոսելու»: Ա. Բուդաղյանը հրաժարվել է խոսել հարուցված քրեական գործի ընթացքից: Նա չի պատասխանել հարցին՝ արդյոք որոշակի հույսեր կապո՞ւմ է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղարկված նամակի հետ, արդյոք ապացույցներ ունե՞ն, որ Ս. Խաչատրյանի տանը անաչառ խուզարկություն չի կատարվել: Ա. Բուդաղյանը, սակայն, հույսեր կապում է մեր պետությունում արդարադատության հետ: