Գորիսի՝ 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանի' - Aravot.am-ին տրամադրած տեղեկություններով, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իսկապես վաճառքի է հանել Գորիսի իր առանձնատունը: «Սուրիկ Խաչատրյանը, հավատարիմ մնալով իր մականվանը, չի կարող չգիտակցել, որ բազմաթիվ ոճիրներից հետո, մասնավորապես՝ հունիսի մեկին տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունից հետո, այլեւս չի կարող ընտանիքով բնակվել Գորիսում»,- ասել է Ս. Հարությունյանը: Նա առայժմ չգիտի, թե ինչ գնով է պարոն Խաչատրյանը մտադիր վաճառել այդ առանձնատունը. «Առայժմ խոսում են հնարավոր գնորդների՝ ալրաղացի տերեր Սպարտակի կամ Ժորայի մասին: Վստահ եմ՝ թե նրանք եւ թե այլ մեծահարուստներ լայնախոհ կգտնվեն եւ նրա սեփականություններից որեւէ մեկը չեն գնի»:

Մանրամասները կարող եք կարդալ այստեղ