Աջափնյակ վարչական շրջանում Վարդավառի մեծ տոնակատարությունը նորաբաց շատրվաններով պուրակում էր: Վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները տոնախմբությունից առաջ մասնակիցներին բաժանել են փոքրիկ դույլեր, իսկ ջուրը բերել են ջրցան մեքենաներով։

Աջափնյակցի փոքրիկները աշխատակազմի կողմից նաև հյութեր, կոնֆետներ են ստացել։

Վաղ առավոտից ուրախ և տոնական տրամադրություն էր նաև Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Նուբարաշեն, Նորք-Մարաշ վարչական շրջաններում, հատկապես' կենտրոնական զբոսայգիներում կամ ընդարձակ բակերում: Բազմագույն փուչիկներով զարդարված ջրցան մեքենաները այստեղ էլ շրջել են փողոցներով և բակային տարածքներով, ջուր հասցրել Վարդավառի մասնակիցներին։