Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:00-ի սահմաննրում Գյումրի քաղաքի Գորկու 76 շենքի բնակիչ 1962 Ալբերտ Մովսիսյանը, վարելով Mercedes մակնիշի 42 QQ 444 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում բախել է առևտրի տաղավարներին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Մի քանի գյումրեցիներ պատմում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ Jeep մակնիշի մի ավտոմեքենա Գյումրիում հետապնդել է Mercedes-ի վարորդին և նույնիսկ նշում էին, որ հետապնդման ժամանակ հչել են կրակոցներ, ինչից հետո Mercedes-ի վարորդը, ով ըստ նույն գյումրեցիների ԱԺ պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանի հորեղբոր տղայի աներձագն է, վթարի է ենթարկվել՝ բախվելով առևտրի տաղավարներին:

Մանրամասները՝ այստեղ: