Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում քաղաքացին ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Հրազդանի կիրճում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես վթարի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները, ինչպես նաև՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբը և Երևանի շտապ օգնության բրիգադը:

Մանրամասն կարդալ այստեղ