Ալյասկայում կործանվել է ոչ մեծ չափի ինքնաթիռ. տեղեկացնում է associated Press-ը: Զոհվել են օդանավում գտնվող բոլոր տասը անդամները:

Ոստիկանության տեղեկություններով՝ ինքնաթիռը վայր է ընկել թռիչքի մեկնարկի ժամանակ՝ Սոլդոթոնի օդանավակայանում:

Օդանավում հրդեհ է բռնկվել: Նախքան հրշեջ մեքենաների ժամանումը՝ ինքնաթիռը ամբողջովին հրկիզվել է: Օդանավում եղել է մեկ օդաչու և ինը ուղևոր: Նրանց ինքնությունը ճշտվում է: