Թերթը գրում է, որ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը' ժամը 02 :00-ի սահմաններում, Գյումրիում հերթական կրակոցներն են հնչել: Ըստ գյումրեցիների' կրակոցների հեղինակը պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քեռու տղան է' Ալիկ Գևորգյանը:

«Ժողովրդի» տեղեկություններով' Ա.Գևորգյանը, ով հայտնի է Կռիվ Հովոյի տղա մականվամբ, հարբած վիճակում իր ավտոմեքենայով հարվածել է Միկրո տարածքում գտնվող բոլորին հայտնի Շարամի տաղավարներին, մեծ վնաս հասցրել դրանց, այնուհետև կրակոցներ արձակել:

Շարունակելով թեման' թերթը գրում է, որ Գյումրու բնակիչ Ա.Մովսիսյանն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է առևտրի տաղավարներին, որի պատճառը եղել է այն, որ նրան հետապնդել է «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան և այդ ընթացքում հնչել են կրակոցներ:
Կատարվածի վերաբերյալ թղթակիցը փորձել է պարազաբանում ստանալՄարտուն Գրիգորյանից:

Թղթակցի հարցին, թե ովքեր են այն մարդիկ, որոնք ցանկանում են ամեն անգամ պատգամավորի շուրջ աղմուկ բարձրացնել, Մ.Գրիգորյանը պատասխանել է.
«Այդքան էլ չեմ ուզում մանրանալ' ովքեր են, ինչ են. արդեն բոլորին էլ հասկանալի ու պարզ է: Այսքան բան գտնելն ու իմ հետ կապելն ամեն դեպքում պատահականության արդյունքում չէ: Շահագրգիռ կողմ կա»:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի' 09.07.2013թ. համարում: