Պակիստանում Հաշերբրում լեռնաշղթայի գագաթներից մեկը բարձրանալու փորձ ձեռնարկելիս զոհվել է լեհ լեռնագնաց Արթուր Հայզերը:

Նրան ուղեկցող Մարչին Կաչկանը խուսափել է ողբերգական վախճանից: Մարզիկները ցանկանում էին աշխարհում առաջինը մեկ մրցաշրջանի ընթացքում հասնել Հիշերբրումի երկու գագաթներին, որոնցից մեկի բարձրությունը 8068, իսկ մյուսինը՝ 8035 մետր է: Նպատակին հասնելու համար որոշել էին անցնել գագաթները բաժանող 6400 մետր երկարության լեռնանցքով: Հուլիսի 7-ին, ճանապարհի որոշ հատվածն անցնելուց հետո, հեռակապի միջոցով արշավախմբի մյուս անդամներին հայտնել են, որ եղանակային վատ պայմանների պատճառով ստիպված են իջնել 7150 մետր բարձրությունից: Դրանից հետո նրանց հետ կապն ընդհատվել է:

Ռուսաստանցի լեռնագնացների փրկարարական խումբը միայն երկրորդ փորձից է գտել 6,5 հազար մետր բարձրության վրա գտնվող 38-ամյա Կաչկանին: Հենց նա էլ հայտնել է ընկերոջ զոհվելու մասին: Հայզերի դիակը դեռ չի հայտնաբերվել, ուստի մինչ այդ նա համարվում է անհետ կորած: