«Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի կողմից Չինաստանից Հայաստան են ներկրվել միկրոավտոբուսները, որոնք կսպասարկեն Երևան-Աբովյան երթուղին։

Այսօր միկրոավտոբուսները ներկայացվեցին Հանրապետության Հրապարակում։

ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Երևան - Աբովյան բարեգործական երթուղուն, ասաց. «Այսօր մենք որդեգրել ենք քաղաքականություն' հօգուտ ժողովրդի։ Ով կբերի այս կարգի մեքենաներ, որ ուղին կցանկանա, այն ուղու վրա կարող է դնել և հաղթել։ Չեն լինելու հավերժական սեփականատերեր. նաև դա անդրադառնալու է բարեգործությանը։ Եթե անում ենք բարեգործություն, պետք է մեքենաները լինեն 100 տոկոս լավ մեքենաներ։ Բարեգործություն ենք անում շատ հնամաշ մեքենաներով, անունը դրել ենք բարեգործություն, բայց, Աստված մի արասցե, մի բան լինի այդ' բարեգործության համար ծառայող մեքենաներին։ Հիմա մենք պետք է այդ բարեգործներին էլ ասենք' եթե կլինեն այս կարգի մեքենաներ, կարող եք բարեգործություն անել, եթե չէ, ուրեմն վճարե՛ք այդ ուղիները սպասարկող մարդկանց, թող անեն բարեգործություն»։