ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության ուսումնասիրության արդյունքում դատախազությունն արդեն 4 նյութ ուղարկել է ոստիկանություն՝ ընթացք տալու։

«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների համաձայն' դրանք վերաբերում են 4 տարբեր ԾԻԳ-երի։

Դատախազությունը ոստիկանություն է ուղարկել «Կրթական ծրագրերի կենտրոն», «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ», «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակ» ԾԻԳ-երի վերաբերյալ նյութերը:

Մեր ունեցած տեղեկություններով դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրությունները շարունակվում են եւ չի բացառվում, որ նոր գործեր կուղարկվեն քննչական տարբեր մարմիններ։

Հեղինակ:
«Փաստինֆո»