ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ընդունել են Սիրիայի իշխանությունների առաջարակը Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում քիմիական զենքի կիրառման հարցի շուրջ Դամասկոսում բանակցություններ վարելու մասին. գրում է ИТАР-ТАСС-ը' հղում կատարելով ՄԱԿ-ի պաշտոնական էջին:

Սիրիայի կառավարության հետ բանակցելու կժամանի Սիրիայում հնարավոր քիմիական զենքի կիրառման հարցերով ՄԱԿ-ի հատուկ առաքելության ղեկավար Օկե Սելսթրեմը, ինչպես նաև' ապառազմականացման հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Անժելա Քեյնը:

Պլանավորվում է, որ բանակցությունների ընթացքում նրանք Սիրիայի իշխանությունների հետ քննարկելու են ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայում քիմիական զենք կիրառելու ապացույցներ գտնելու համար լիարժեք հետաքննություն անցկացնելու հնարավորությունը:

Վերջին ամիսների ընթացքում Սիրիայի կառավարական բանակն ու ապստամբական խմբավորումները փոխադարձաբար մեղադրում են միմյանց քաղաքացիական պատերազմի ընթացքում քիմիական զենք կիրառելու համար: