10.07.2013թ. ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է 05.07.2013թ. ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ծնողներին՝ Աբրիկ Միսակի Լալազարյանին և Անահիտ Բագրատի Հայրապետյանին:

Ընդունելությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Ա.Հարությունյանը և ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը:

Պաշտպանության նախարարն իր ցավակցական խոսքն է հայտնել մահացած զինվորի ծնողներին և հավաստիացրել, որ ՊՆ քննչական ծառայության և ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ' դեպքի հանգամանքները պարզելու, բազմակողմանի և լրիվ քննությամբ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար:

Ա.Լալազարյանը և Ա.Հայրապետյանը հայտնել են, որ վստահում են պաշտպանության նախարարին, ինչպես նաև ՊՆ իրավապահ մարմիններին և իրենք ևս կաջակցեն նախաքննությանը: