ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում բացահայտել են ընթացիկ և նախկին տարիներին կատարված հանցագործությունների 126 դեպք, այդ թվում' սպանության 6, սպանության փորձի' 1, ավազակության' 6, գողության' 56 /որոնցից 32-ը' բնակարանային/, խուլիգանության' 2, զենք-ռազմամթերքի հայտնաբերման կամ կամավոր հանձնման' 7, մարմնական վնասվածք պատճառելու' 21, կողոպուտի 1, խարդախության 12 և 14 այլ դեպքեր /ԱՏՄ փախցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փաստաթղթերի կեղծման, մաքսանենգության, մարդու առևտրի, անձին ազատությունից ապօրինի զրկելու, կաշառակերության և այլն/:

Հաշվետու ժամանակահատվածում քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 13 և այլ երկրների կողմից հետախուզվող 23 անձ, ովքեր հետախուզվել են ՌԴ, ԻԻՀ և Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից:

Նույն ժամանակահատվածում քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում՝ այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել և ՀՀ է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգքրի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 27 անձ, որոնցից 2-ը՝ այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել են գործուղման մեկնած քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների նախաձեռնությամբ: Հայտնաբերվել է նաև որպես անհայտ կորած հետախուզման մեջ գտնվող 1 անձ: