ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի 12.07.13թ հրամանով աշխատանքից ազատվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գևորգ Երեմյանը։ Նրա փոխարեն ՀՀ գլխավոր դատախազի նույն օրվա մեկ այլ հրամանով վարչական շրջանների դատախազ է նշանակվել Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանը։