Քիչ առաջ Կասյան փողոցում՝ «Օրանժ Արմենիա» ընկերության մասնաճյուղի դիմաց, բախվել են ճանապարային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի կողմից վարած Toyota Carolla մակնիշի 512 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենան և քաղաքացու վարած Hyundai մակնիշի մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մոտոցիկլը կողաշրջվել է, և, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայրում հավաքվածները բաժանված են 2 մասի, որոնց մի մասը պնդում է, որ մեղավորը մոտոցիկլավարն է, իսկ մյուս մասն էլ մեղադրում է ճանապարհային ոստիկանին: Թե ո՞վ է վթարի մեղավորը, դա պետք է պարզվի ՃՈ հետաքննչական բաժնում:

Շարունակությունն՝ այստեղ: