Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ' պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Մասնավորապես' Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ Հ.Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել, որ նշված գյուղի գյուղապետ Ա.Մկրտչյանը գյուղացիներից հավաքել է ՀՀ կառավարության կողմից ինքնարժեքով բաժանվող պարարտանյութի և դիզելային վառելիքի գումարները, սակայն դրանք լիարժեք չի հատկացրել:

Հ.Սիմոնյանը նաև նշել է, որ Ա.Մկրտչյանը գյուղապետարանի բյուջեից անապահով ընտանիքների համար դուրս է գրել գումարներ, սակայն դրանք բաժանել ապահովված ընտանիքներին' նախկինում նրանցից վերցրած իր պարտքի դիմաց:

Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արմավիրի բաժինը: