Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը' Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանին երկու ամսով կալանավորելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր միաժամանակ Տ.Վիրաբյանին մեղադրանք է առաջադրել' առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար։ «Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն' նրան մեղադրանք է' առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Յուրացնելը կամ վատնելը, և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական կեղծիքը։

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։

Հեղինակ:
«Փաստինֆո»