Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ «Շառլոտ» գիշերային ակումբի դիմաց, ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր 38 փողոցի բնակիչ 64-ամյա Պետրոս Թոմբուլյանը, վարելով Volkswagen Touareg մակնիշի 48 UU 884 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Բաղրամյան պողոտայում կայանված Hyundai մակնիշի 35 LV 241համարանիշի ավտոմեքենային: Հարվածից Hyundai-ն էլ իր հերթին բախվել է դարձյալ կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 50 NR 100 համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո Hyundai-ն կողաշրջվել է: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել և հետաքննիչի հանձնարարականով Touareg-ը տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, և վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության՝ պարզելու նրա սթափության աստիճանը:

Մանրամասն՝ այստեղ: