Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 LD 929 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ում՝ Արենի գյուղի ճանապարհին, բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Սարմեն Սարգսյանի վարած Land Cruiser մակնիշի 12 OP 111 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ 2106-ի վարորդը տեղում մահացել է, իսկ 2 հոգի տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է մահացած վարորդի և հիվանդանոց տեղափոխված երկու ուղևորների ինքնությունը:

Շարունակությունը' այստեղ: