Հուլիսի 14-ին՝ ժամը 11:22-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճեմյան 2-րդ փակուղու թիվ 121 տան հիմնական պատը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ փլուզվել է Հ.Գևորգյանի՝ 1954-55 թթ. կառուցված տան ննջասենյակի պատը' մոտ 10 քմ.: Տուժածներ չկան: